Այցի ընթացքում ԵՊՀ գործընկերները ներկայացրեցին «Էկոհամակարգային ծառայությունների կառավարում» դասընթացի առարկայական ծրագրի մշակման նախնական աշխատանքները, մասնավորապես ամփոփվեցին եվրոպական և ամերիկյան տարբեր համալսարանների կողմից առաջարկվող մոդուլների ուսումնասիրման արդյունքները: Citizen Science Austria թիմի առաջատար մասնագետներ Դանիել Դյորլերի և Ֆլորիան Հայգլի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին EcoServ-ի կողմից քաղաքացիական գիտություն մոտեցման կիրառման ուղղությունները։ Քննարկվեցին ծրագրի հիմնական նպատակներին առնչվող 2024 թվականի գործողությունները, մասնավորապես ամառային դպրոցի, աշխատաժողովների, բիզնես թրեյնինգների կազմակերպման ուղղությամբ։
Վերենա Ռադինգեր-Փիր
Project coordinator, Dipl.-Ing. Dr. Ass. Professor
Պրոֆեսոր, Դոկտոր Վերենա Ռադինգեր-Փիրը մասնագիտացած է լանդշաֆտի զարգացման և պլանավորման ոլորտում, ունի հետդոկտորական հետազոտության փորձ Ավստրիայի MODUL համալսարանում և հրավիրյալ մասնագետի փորձ՝ Նիդերլանդների CHEPS-ում և Գերմանիայի Ֆրաուհոֆերի ISI-ում։ 2013 թվականից ակտիվ միջգիտակարգային և միջառարկայական հետազոտություններում նա համագործակցում է ակադեմիական և ոչ ակադեմիական կառույցների հետ: Ներկայումս նրա հետազոտության շրջանակը կենտրոնացած է գիտություն-հասարակություն փոխազդեցությունների վրա՝ տարածաշրջանային կայունության փոխակերպումների, էկոհամակարգային ծառայությունների, ինչպես նաև կլիմայի պետական կառավարման ուղղություններով: Նրա աշխատանքը ներառում է որակական և քանակական հասարակագիտական մեթոդների լայն շրջանակ: